Գլխավոր Լրահոս

Մնացականյանը Մոսկվայում բանակցություններ է վարելու Լավրովի հետ․ «Դոժդ»

Մնացականյանը Մոսկվայում բանակցություններ է վարելու Լավրովի հետ․ «Դոժդ»

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքը հայտնում է, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում առաջիկա օրերին բանակցություններ է վարելու ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։

«Դոժդ»-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերի 12-ին։ Այցը հնարավոր է՝ տևի հոկտեմբերի 11-13-ը։ Ծրագիրը կարող է փոխվել՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակից կախված։ Բանակցությունների հիմնական թեման պատերազմն է։ 

ՍիվիլՆեթը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Վերջինս ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկությունը։ Նա նշեց․«Արտգործնախարարի օրակարգի հատկապես այլ երկիր այցի, նաև այլ երկրների արտգործնախարարների Հայաստան այցի վերաբերյալ ցանկացած հայտարարություն արվում է համատեղ։ Ես չեմ կարող հաստատել կամ հերքել որևէ բան»,- ասաց նա։

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում