Գլխավոր Լրահոս

Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է, բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է

Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է, բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է

«Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է, քանի որ բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է։ Փոխզիջումներ պետք է լինեն, բայց մեր անվտանգության գոտու կարևորությունը չի կարող հաշվի չառնվել»,- լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Վերջինս վստահ է՝ տևական խաղաղություն լինել չի կարող, քանի դեռ Արցախը որպես հակամարտության կողմ բանակցային գործընթացում ներգրավված չէ։ Քոչարյանը վիճահարույց է համարում Թուրքիայի ներգրավվածությունը Մինսկի խմբի կազմում, քանի որ Թուրքիան այս պահին հանդես է գալիս որպես հակամարտության կողմ։ 

Խոսելով ռազմական գործողությունների ընթացքում Իրանից հնչած գնահատականների ու հայտարարությունների մասին՝ պատգամավորը ասաց՝ արցախյան ճակատում ահաբեկչական խմբերի տեղակայման հարցով Իրանը հստակ դիրքորոշում է հայտնել. «Իրանի նախագահը շատ լավ հասկանում է, որ ահաբեկչական խմբերը, եթե շարունակաբար տեղակայվեն մեր անվտանգության գոտու մատույցներում, դա վտանգ է Իրանի համար, քանի որ կիրառվում են իսրայելական արտադրության զենքեր, որոնք հեռահար կիրառման հնարավորություն ունեն ու հակառակորդը դրանք կիրառելով՝ սահման է անցնում»,- հայտարարեց Քոչարյանը։ 

Հարցին, թե հնարավո՞ր է հումանիտար հրադադար հայտարարվի, վերջինս արձագանքեց՝ «Ալիևին ձեռնտու չէ նույնիսկ մեկ ժամով հրադադար հայտարարելը, սակայն ադրբեջանական զինուժի թողած դիերը մեր դիրքերի մատույցներից անմիջապես պիտի հեռացվեն»։

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում