Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան Fox News Channel-ին։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, մտահոգություն հայտնել Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ:
«1915 թվականի ցեղասպանությունը կրկին սպառնում է հայերին, քանի որ նրանք կրկին վախի և դառնության զգացում ունեն Լեռնային Ղարաբաղի՝ նոր թեժացած իրավիճակում Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ:
Թուրքիան և Հայաստանը շարունակում են վիճել պատմության շուրջ, քանի որ Անկարան վիճարկում է, որ երբևէ ցեղասպանություն է եղել: Սակայն 1.5 մլն հայերի մահը, որն իրականացվել է օսմանցիների կողմից, մեծապես պատճառ դարձավ սփյուռքի առաջացման համար: Ավելի մեծ թվով հայեր ապրում են արտասահմանում, քան իրենց երկրի ներսում»,-ասել է Սարգսյանը:
Նա ամերիկյան հեռուստաալիքին ասել է, որ իր ժողովուրդը մտադրություն չունի հրաժարվել Լեռնային Ղարաբաղում ազատ ապրելու իրավունքից. «Սա մի կռիվ է, որ նրանք կմղեն երկար ժամանակ, ինչպես իրենք են ասում՝ մինչև մահ: Աշխարհում ցանկացած հայ կաջակցի այս պայքարին շատ պարզ պատճառով. նրանք տեսնում են, որ Թուրքիան, օգտագործելով ադրբեջանական «ձեռքերը», ցեղասպանության իրագործման ևս մեկ փորձ է անում»:
Նախագահն ընդգծել է, որ «սա դարձել է, դառնում է մեծ տարածաշրջանային հակամարտություն, որն ունի ներուժ՝ դառնալու մեկ այլ Սիրիա կամ մեծ փոփոխություններ մտցնելու աշխարհաքաղաքականության մեջ, քանի որ Թուրքիան իր հետ Ադրբեջան է բերել նաև մոջահեդների՝ իսլամիստ ահաբեկիչների»:
Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ իր որոշ քաղաքացիներ գնացել են միանալու կռվին, ինչն անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին:
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությանը, որ որոշ քաղաքացիներ գնացել են միանալու կռվին, ինչն անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին՝ Սարգսյանն ասել է, որ այդ երկրները կարևոր դերակատարում ունեն՝ օգնելու վերականգնել խաղաղությունը: Նմանօրինակ դեր ունի նաև ԱՄՆ-ը:
Հայաստանի նախագահն ավելացրել է․ «Եթե Թուրքիան հաջողի, նա մեծ ազդեցություն կունենա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա և հսկողություն կհաստատի միջազգային էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Այսինքն, ինչ-որ առումով Եվրոպան կդառնա Թուրքիայի գերին, որը կբացի և կփակի խողովակաշարը, Կենտրոնական Ասիան ևս կդառնա գերի»:
Civilnet











