Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը։ Նաղդալյանը մասնավորապես ասել է․ «Թուրքիան հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Թուրքիան չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։ Ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո, վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման համար։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը»։
Թուրքիան ձգտում է մեր ողջ տարածաշրջանը վերածել իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման հարթակի․ Աննա Նաղդալյան

Տեղադրություն
Civilnet










