Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրին: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու հնարավորության մասին հարցին` ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ վերջին փաստաթուղթը` համատեղ հայտարարությունը, ընդգծում է ձևաչափի անփոփոխությունը:
Լավրովը նշել է, որ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի և միջնորդների հետ հանդիպումներ տեղի կունենան: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Ժնևում անցյալ շաբաթ այդպիսի հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ:
Civilnet











