Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, 427 մարդ առողջացել է: Մահացել է 6 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 369 է: Դրական է կատարված թեստերի 35,2 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 57 566
Առողջացածներ - 46 318
Փաստացի բուժվողներ -9 908
Ընդհանուր թեստեր - 329 277
Մահվան ելքեր - 1 032
Մահվան ելքեր այլ պատճառով –308
Civilnet











