Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է Հայասանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին՝ Գարեգին Բ-ին և Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ կոչ անելով նպաստել Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը:
Ինչպես հայտնում են Ռուս ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունից, պատրիարք Կիրիլը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Դիմում եմ երկու երկրների պետական ղեկավարությանը՝ հրադադարն օգտագործելու կոչով՝ հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ հանուն երկու ժողովուրդների հարատև ապագայի կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և այն օգտագործել խաղաղ բանակցությունների համար։
«Մենք ձեզ հետ, սիրելի եղբայրներ, մեծ ճանապարհ ենք անցել՝ աշխատելով այն ուղղությամբ, որ այդ դիմակայությունը չստանա միջկրոնական հակամարտության բնույթ, որպեսզի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով», - ասված է հաղորդագրության մեջ։
Նա նշել է, որ այսօր «մեզանից յուրաքանչյուրը և բոլորս միասին պետք է անենք հնարավորը, որպեսզի արյունահեղությունը դադարի»: Պատրիարք Կիրիլը նաև կոչ է արել հակամարտության բոլոր մասնակիցներին «խնայել միմյանց կյանքը»:
«Թող արյունալի հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի։ Հայաստանը և Ադրբեջանը պատմականորեն եղել և կլինեն հարևաններ, ադրբեջանցիներ և հայեր ամեն դեպքում կողք կողքի են ապրելու», - հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։
Civilnet











