Գլխավոր Լրահոս

ՌԴ պաշտպանության նախարարն ակտիվորեն մասնակցում է Ղարաբաղում հակամարտության կայունացմանը

ՌԴ պաշտպանության նախարարն ակտիվորեն մասնակցում է Ղարաբաղում հակամարտության կայունացմանը

Ռուսական ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայունացմանը։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ Պն-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը», - ասել են գերատեսչությունում:

«Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ այդ հարցի շուրջ։ Այս աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և հակամարտող կողմերի միջև բանակցությունների վերսկսումն է տարածաշրջանում իրադրության կարգավորման համար», - ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ՊՆ-ն անհանգստացած է Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկատվությամբ:

Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փոխանցել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Հոկտեմբերի 12-ին Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հոկտեմբերի 7-ին ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում