Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է․ այդ մասին նա հայտնել է հոկտեմբերի 14-ին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում։
Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:
Լավրովի խոսքով՝ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում:
«ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ», - նշել է Լավրովը:
Civilnet











