

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն այս առումով մնում են բանակցությունների սեղանին․ ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
«Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է։ Այն առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանական ազատագրումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ», - ասել է Լավրովը:
Նույն հարցազրույցի ընթացքում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ռուս ռազմական դիտորդների՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում ընդգրկման մասին։
Կարդալ ավելին
Պատմություններ

Երեխաների անվտանգությունը մեքենայում. ինչու է կարևոր մանկական աթոռակը

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ
Դիտել ավելին
Civilnet


