Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։
Ինչպես ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված բարդ իրադրությունը։
«Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը։
Ռուսաստանյան կողմը շեշտադրել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցման այլընտրանքի բացակայությունը, որը հիմք կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։
Civilnet











