Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը․ ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը: Նրանք արձանագրել են այլ պետություններից ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում»,- նշել է Մատվիենկոն:
Նա ընդգծել է, որ շատ լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի համար։
«Չի կարելի այլ պետությունների ներգրավել, այլապես դա կարող է հանգեցնել մեծ աղետի»,- ասել է Մատվիենկոն:
ԼՂ հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար
Civilnet











