«Վաղ առավոտյան Արբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի հյուսիսային ու հարավային ուղղություններով։ Համառ հարձակումներ են փորձել զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառմամբ, որոնց մեր ԶՈՒ-ն պատճառել է մեծ կորուստներ»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անդրադառնալով արցախա-ադրբեջանական ռազմաճակատում անցնող օրվա զարգացումներին, հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Մարտեր այս պահին էլ են ընթանում, սակայն ոչ առավոտվա ժամերի ինտենսիվությամբ։
Վերջինիս խոսքով՝ վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը հատկապես կենդանի ուժի մեծ կորուստներ է տվել։ Հովհաննիսյանը փոխանցեց՝ ինտենսիվության նոր մարտավարություն է կիրառվել․ հատկապես բարձունքներ գրոհելիս մեծ խտությամբ հետևակ է կիրառվում։
Անդրադառնալով օրվա ընթացքում հակառակորդի կողմից Մարտակերտի շրջանում հոսպիտալի թիրախավորման փաստին, Հովհաննիսյանը շեշտեց՝ «դա մեծ ուշադրության պիտի արժանանա աշխարհում»։
Մարտեր այս պահին էլ են ընթանում, սակայն ոչ առավոտվա ժամերի ինտենսիվությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Տեղադրություն
Civilnet










