Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն ու ԱԱԾ աշխատակիցը պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Civilnet










