Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ը դիտարկում է ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցը

ՀԱՊԿ-ը դիտարկում է ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցը
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվորեն քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Բելառուսը», հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: «Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղապահության ակտիվ քննարկում է ընթանում», – ասել է գլխավոր քարտուղարը: Ինչպես նշել է Զասը, նա հանգամանալից զրույց է ունեցել պետության ղեկավարի հետ այն իրավիճակի մասին, որը ստեղծվում է ՀԱՊԿ տարածաշրջանում: Մասնավորապես, կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման, Ղրղզստանում և Բելառուսում տիրող իրավիճակի մասին: Իր հերթին, Բելտա գործակալության հաղորդմամբ, կազմակերպությունում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո պաշտոնական դիմումներ ՀԱՊԿ մշտական աշխատանքային մարմիններին հայկական կողմից չեն ստացվել: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ Մշտական խորհրդին ներկայացվել է ՀՀ վարչապետի ուղերձը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները: Ավելի վաղ գլխավոր քարտուղարն արդեն անհանգստություն էր հայտնել հակամարտության սրացման կապակցությամբ։ ՀԱՊԿ-ը կոչ է արել հակամարտության կողմերին հասնել խաղաղ կարգավորման և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից: Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան, կազմակերպության բարձրագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները։ Նրա նիստերին կարող են մասնակցել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հոկտեմբերի 14-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական մասնագետների տեղակայման մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում