Գլխավոր Լրահոս

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենքի մատակարարումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենքի մատակարարումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձև․ այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«Դաշնային կառավարությանը, մասնավորապես` Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է շարունակել երկկողմ և բազմակողմ մակարդակներում աշխատելու երկու կողմերից մարտերի անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի, մասնավորապես` քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Այս համատեքստում Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և իր ազդեցությունն օգտագործի ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ խաղաղ բնակչության խնամքի համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովման նպատակով:

Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես` Թուրքիայի վրա, որպեսզի դադարեցվի արտաքին միջամտությունը հակամարտությանը, ինչպիսիք են հակամարտող կողմերին զենքի մատակարարումը, նպաստել արագ դեէսկալացիայի հաստամանը, կայուն հրադադարին, այնքանով, որքանով թույլ է տալիս COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների արագ վերադարձի ուղղությամբ և վերադառնալ բանակցային սեղանին։

Բացի այդ, պատասխանատու Դաշնային նախարարին հայցվում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը և, անհրաժեշտության դեպքում, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վիեննայում ուղիղ բանակցությունների կայացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում