Ադրբեջանը դեռևս չի սատարում ռուս ռազմական դիտորդներին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում ընդգրկելու գաղափարը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը El Mundo թերթին տված հարցազրույցում։
«Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե մեկ այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում, և մենք չենք կարծում, որ այդ զինվորականներին (ռուսական ռազմական դիտորդներին) ուղարկելն այժմ տեղին է»,- նշել է Հաջիևը՝ հավելելով, որ ներկա պահին նրանք իրենց պետք չեն։
«Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն բացառել Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը»,- հայտնել Է Ադրբեջանի նախագահի օգնականը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի քանդի խաղաղության վերջին հույսը։ Մենք ռազմավարական համբերություն ենք ցուցաբերել»,- ասել է Հաջիևը:
Civilnet











