Գլխավոր Լրահոս

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման:

«Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի խնդրի շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման» - ասել է Պեսկոովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խորհրդակցության մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին», - հավելել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում