Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը․ ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկյացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է Հովհաննիսյանը:
Քաջարանի և Մեղրիի համայնքապետարանները կոչ էին արել 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց զինվորագրվել։
Civilnet











