Գլխավոր Լրահոս

Ռուսաստանն ակտիվ աշխատում է Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմի ուղղությամբ. Լավրով

Ռուսաստանն ակտիվ աշխատում է Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմի ուղղությամբ. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ակտիվ աշխատանք է տարվում Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմի ուղղությամբ: «Հուսով ենք, որ շուտով արդյունք կլինի», - ասել է Լավրովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Պեյչինովիչ-Բուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Որպեսզի հրադադարի ռեժիմը աշխատի, մենք դրանում արդեն համոզվել ենք երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են եւ թույլ չեն տվել արմատապես փոխել իրավիճակը գետնի վրա, հարկավոր է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի ստեղծում», - ասել Է նա:

Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է, նախ և առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ «իր գործընկերների հետ Ադրբեջանում և Հայաստանում»: Լավրովը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կհամաձայնեցվի նման մեխանիզմը։

Խոսելով այսօրվա խնդիրների մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է էապես արագացնել քաղաքական կարգավորման ջանքերը։ Նա ընդգծել է, որ կան հանգամանալից, ծավալուն աշխատանքներ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են կողմերի հետ. «Դրանցում պարունակվում են բոլոր հարցերի պատասխանները»:

«Հնարավորության սահմաններում, այսօրվա պատմական պահին, մենք պետք է դրդենք կողմերին համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք թույլ կտան ավելի երկարաժամկետ առումով կայունացնել իրավիճակն այդ տարածաշրջանում, ապաշրջափակել տնտեսական եւ տրանսպորտային կապերը եւ ապահովել հուսալի անվտանգություն և՛ Ղարաբաղի, և՛ այստեղ գտնվող այլ տարածքների համար», - եզրափակել Է Լավրովը:

Խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար Լավրովը կոչ է արել վերջ դնել առճակատման հռետորաբանությանը և դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

«Մենք համոզված ենք, որ այժմ ամենակարևորը, որ, թերևս, մեծ ջանքեր չի պահանջում, հակամարտության հռետորաբանության սրման անհապաղ դադարեցումն է ինչպես կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով», - ասել է նա՝ հավելելով, որ սա մեծ ջանքեր չի պահանջում:

Հաջորդ անհրաժեշտ քայլը, որը պետք է ձեռնարկվի առճակատման հռետորաբանության ավարտին զուգահեռ, նրա խոսքով, ռազմական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դադարեցումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում