Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել արյունահեղությունը և հարցը լուծել քաղաքական ճանապարհով․ Ալիև

Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել արյունահեղությունը և հարցը լուծել քաղաքական ճանապարհով․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը։ Նա պատասխանել է հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը համաձայն է Ռուսաստանի նախաձեռնությամբ զինվորականների գծով հանդիպմանը։ «Տվյալ դեպքում առաջնահերթ խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների քաղաքական կամքը։ Մեր կողմից այն առկա է։ Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, ընդ որում, այն ժամանակ, երբ այսօր հայտարարվել է 13 բնակավայրերի ազատագրման մասին, երբ հայկական բանակը պարտություն է կրում և Ադրբեջանը ցուցադրում է իր առավելությունը ռազմի դաշտում։ Այդուհանդերձ, չցանկանալով արյունահեղության շարունակում և ցանկանալով փրկել մարդկանց կյանքեր, մենք պատրաստ ենք նրան, որ այդ հարցը լուծվի քաղաքական ճանապարհով։ Ինչ վերաբերում է զինվորականների շփումներին՝ դրանք ամրագրված են հիմնարար սկզբունքներում, որոնց մենք հանձնառու ենք։ Դրանք են՝ տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ բանակցություններ, փախստականների վերադարձ»,- ասել է Ալիևը։ Ալիևի խոսքով՝ այս հարցերի կարգավորումից հետո է նախատեսվում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցը։ Հստակ էր, մի բան, որ խաղաղապահների հարցը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույց է տվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում