Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 21-ին Իրանում կմեկնարկի ՀՕՊ ուժերի «Վիլայաթի երկնքի պաշտպաններ» զորավարժությունը․ ParsToday

Հոկտեմբերի 21-ին Իրանում կմեկնարկի ՀՕՊ ուժերի «Վիլայաթի երկնքի պաշտպաններ» զորավարժությունը․ ParsToday

Իրանի հակաօդային պաշտպանության զորակայանի օպերատիվ ղեկավարմամբ ու առաջնորդությամբ, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասնակցությամբ, հոկտեմբերի 21-ին կմեկնարկի «Վիլայաթի երկնքի պաշտպանների հակաօդային պաշտպանություն-99» զորավարժությունը․ այս մասին հաղորդում է ParsToday-ը։

Զորավարժության հրամանատար բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն ասել է. «Մարտական պատրաստվածությունը բարելավելու և  Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության հնարավորությունները մեծացնելու նպատակով,  զորավարժությունը կանցկացվի բանակի ՀՕՊ ստորաբաժանումների, ավիատիեզերական ուժերի և օդուժի մասնակցությամբ, Իրանի հակաօդային պաշտպանության զորակայանի օպերատիվ ղեկավարմամբ ու առաջնորդությամբ»:

Զորավարժությունն ընդգրկելու է երկրի տարածքի կեսը:

Զորավարժության հրամանատարը հավելել է. «Զորավարժություններում կօգտագործվեն սեփական արտադրության տարատեսակ  հրթիռային համակարգեր, ռադարներ, հետախուզական տեղեկատվություններ, էլեկտրոնային պատերազմ, կապի համակարգեր և բանակի ու ԻՀՊԿ-ի տեսողական հսկողության ցանցը»:

«Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ կկիրառվի ամբողջապես տեղական արտադրության  սարքավորումների և զենքի նոր սերունդ և  Իրանի հակաօդային պաշտպանության նոր մարտավարությունը»,- ասել է բրիգադային գեներալ Ռահիմզադեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում