Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է սեպտեմբեի 27-ից հոկտեմբերի 21-ը՝ ժամը 10:00-ն, Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների մասին տեղեկատվություն։
Նվիրատվությունների ընդհանուր ծավալը 4,5 մլն ԱՄՆ դոլար է։ Նվիրատվությունների միջակայքը մեկ դոլարից մինչև մեկ միլիոն ԱՄՆ դոլար է։ Ընդհանուր առմամբ կատարվել է 8 530 նվիրաբերություն 60 երկրներից։
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնել նվիրաբերությունների համար և վստահեցրել, որ դրանք հասնում են զինվորներին և նրանց ընտանիքներին։
Civilnet











