Գլխավոր Լրահոս

Ղարաբաղից անհապաղ պետք է դուրս բերել գրոհայիններին. ՌԴ փոխարտգործնախարար

Ղարաբաղից անհապաղ պետք է դուրս բերել գրոհայիններին. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է ղարաբաղյան պատերազմի գոտուց Մերձավոր Արևելքից տեղափոխված զինյալների անհապաղ դուրսբերման մասին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովն այօսր՝ հոկտեմբերի 23-ին, հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել են հակամարտության գոտուց Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից գրոհայինների դուրսբերման անհրաժեշտությունը:

«Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում