Հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է, որ Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են։ Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սա իրական տեսանյութ է վերջին բախումներից, որտեղ ադրբեջանցի զինվորը գնդակահարում է ծանր վիրավորված հայ զինվորին։ Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները»,- գրել է Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում։
Civilnet











