ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հարցազրույց է տվել ամերիկյան CBS հեռուստաընկերությանը։ ԱՄՆ-ում այժմ ընտրական շրջան է։ Հիմնական մրցակցությունը գործող նախագահ Դոնալդ Թրամփի և դեմոկրատներից Ջո Բայդենի միջև է։
Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Օ’Բրայանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Հարցին, թե խաղաղության հարցում ԱՄՆ-ն միջնորդում է, Օ’Բրայանը պատասխանել է՝ այո։ Նա նշել է, որ Հայաստանն ընդունել է հրադադարը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ։
«Մենք դրդում ենք Ադրբեջանին անել դա»,- ասել է նա։
Օ’Բրայանի խոսքով՝ ԱՄՆ նախագահը փորձում է աշխարհով մեկ խաղաղություն բերել։
Civilnet











