Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա՝ փորձելով առաջ մղել Իրանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում․ այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։
Հոկտեմբերի 27-ին՝ ավելի վաղ, Էրաղչին այցելել է Իրանի սահմանային շրջաններ։ Այցի ընթացքում Էրաղչին հայտարարել է, որ Իրանի համար իր սահմանային շրջանների, ամբարտակների և բնակավայրերի անվտանգությունը շատ կարևոր է և համարվում է Թեհրանի կարմիր գիծը․ ղարաբաղյան հակամարտության հետևանքով դրանց անվտանգությունը չպետք է խաթարվի:
Երեկ, ըստ Pars Today-ի, Իրանի սահմանային Խոդաաֆարին շրջան կատարած այցի ընթացքում, Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը նույնպես հայտարարել էր. «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն: Դա Իրանի կարմիր գիծն է»:
Civilnet











