Գլխավոր Լրահոս

Կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը. Զարուհի Բաթոյան

Կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը. Զարուհի Բաթոյան

Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը.

«Պետական միջոցների հարշվին մարզպետարանները գնումներ են իրականացնում՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու համար: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան: Փաթեթների տրամադրումն իրականացվելու է համայնքների կողմից:

Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:

Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ, իսկ նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն առաջիկայում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջացության գործընթացում ակտիվ ներգրավված ՀԿ-ների, անհատ կամավորներ և գործարարների դերը, և հորդորում է շարունակել համակարգված և հասցեական համատեղ աշխատանքն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը»:
 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում