Գլխավոր Լրահոս

Պետք է ամերիկացիներից հարցնել՝ որտեղից են վերցրել սկանդինավյան խաղաղապահների գաղափարը․ Ռուդենկո

Պետք է ամերիկացիներից հարցնել՝ որտեղից են վերցրել սկանդինավյան խաղաղապահների գաղափարը․ Ռուդենկո
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի առաջարկին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման վերաբերյալ։ Ըստ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի՝ այդ առաջարկը պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ։ «Պետք է ամերիկացիներից հարցնել՝ որտեղից են վերցրել այդ առաջարկներն ու գաղափարները։ Բոլոր հնարավոր մեխանիզմների անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով»,- ասել է Ռուդենկոն։ Պատասխանելով հարցին, թե ռուսաստանյան կողմը տեղյակ է այդ գաղափարից, Ռուդենոկն ասել է, որ հայտնի է միայն այն, ինչ ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը։ *** Անցյալ շաբաթ Ռոբերտ Օ'Բրայենն առաջարկել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։ Ըստ Օ'Բրայենի` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից: «Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար»,- Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Օ'Բրայենը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում