Գլխավոր Լրահոս

Ֆրանսիա՞, թե՞ Եվրամիություն

Ֆրանսիա՞, թե՞ Եվրամիություն

Ֆրանսիային համանախագահների շարքից դուրս մղելը Ադրբեջանի երազանքն է: Երբ Ֆրանսիան 1997թ. հունվարին դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի հետ, Ադրբեջանը առարկեց դրա դեմ՝ վկայակոչելով այս երկրի հայամետությունը: Արդյունքում ընդունվեց փոխզիջումային տարբերակ՝ որպես համանախագահ ներգրավվեց նաև ԱՄՆ-ը: Ամեն անգամ Ֆրանսիայում որևէ հայամետ օրենքի ընդունման կամ օրինագծի շրջանառության հետ կապված Ադրբեջանում հնչում են Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հանելուն ուղղված կոչեր: Պետք է ենթադրել, որ Փարիզը Բրյուսելով փոխելը Բաքվին ձեռնտու տարբերակ է: Իսկ ի՞նչ կարող են քաղել հայկական կողմերն այս ամենից:

Առաջին՝ պետք է աշխատել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից Ֆրանսիայի դուրսմղման հետ կապված այս երկրի «նեղացածությունն» արտահայտվի նրա կողմից Արցախի ճանաչմամբ: Այս գաղափարն առաջարկել է ԼՂՀ նախկին բարձրաստիճան դիվանագետ Մասիս Մայիլյանը: Նույնիսկ չճանաչման դեպքում հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվորեն աշխատի՝ ինչ-որ տարբերակներ գտնելու համար:

Ասենք՝ Ստեփանակերտում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության բացում կամ ֆրանսիական օրենսդիրի որևէ պալատում Ֆրանսիա-Արցախ պատգամավորական խմբի ստեղծում: Նշենք, որ Ֆրանսիայի Սենատում կա Ֆրանսիա-Տիբեթ բարեկամության պատգամավորության խումբ, չնայած Տիբեթը չի ճանաչվել պաշտոնական Փարիզի կողմից:
Եվրամիության համանախագահ դառնալը ևս հայկական կողմերը պետք է պայմանավորեն Ստեփանակերտում դիվանագիտական ներկայացուցչության բացմամբ: Նշենք, որ մինչ Կոսովոյի ճանաչումը Պրիշտինայում եղել են մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ և ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններ:

Ստեփանակերտում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունը հարկավոր է տեղավորել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում, որտեղ կաշխատեն, օրինակ, Ֆիլիպ Լեֆորի օգնականները, իսկ ֆրանսիական ներկայացուցչությունը՝ Ֆրանսիայի Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան տարածաշրջանի հարցերով դեսպանի մանդատի շրջանակում: Վերջին պաշտոնն այժմ զբաղեցնում է Երևանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովը:
Մեկ այլ տարբերակ կարող է լինել ԵՄ կողմից Արցախին ամեն տարի առանձին տողով գումարի հատկացումը, ինչպես նաև վարկային հնարավորությունների ստեղծումը:

Ադրբեջանը շատ է սիրում դիվանագիտական «լաչառություն» անելը, բավական արդյունավետ օգտագործում է քաղաքական շանտաժը, իր վարքով Արցախում աշխատելու արգելքներ է հարուցում ոչ միայն տարբեր պետությունների, այլ նաև միջազգային հասարակական կազմակերպությունների, քաղաքական հիմնադրամների, միջազգային բիզնեսի համար:
Ժամանակն է ապագծային ձևով հակահարվածներ հասցնել Ադրբեջանին՝ հեշտացնելով միջազգային տարբեր մարմինների՝ Արցախում աշխատելու հնարավորությունները…

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում