Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ը «լրջորեն մտահոգված է» ՀՀ օդային տարածքում ռուսաստանյան ուղղաթիռի խոցմամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մեկնաբանել է Հայաստանի տարածքում այսօր՝ ավելի վաղ, ռուսաստանյան ուղղաթիռի խոցումը Ադրբեջանի կողմից։ Կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը ափսոսանք է հայտնել առ այն, որ «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը բերել է ցավալի հետևանքների»։ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ցավակցություն ենք հայտնում զոհված անձնակազմի հարազատներին։ Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ որտեղից է արձակվել կրակոցը»,- հայտարարել է նա։ *** Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է՝ հայտարարելով, որ Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։ Ուղղաթիռը ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմակայանի շարասյունը, երբ դրա ուղղությամբ կրակ է բացվել շարժական զենիթահրթիռային համակարգից։ Ուղղաթիռի խոցման արդյունքում զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։ Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել ուղղաթիռի խոցման համար՝ հայտարարելով, որ «պատահաբար է այն խոցել» և ներողություն հայցելով ռուսաստանյան կողմից։ Բաքուն նաև «պատրաստ է փոխհատուցում վճարել»։ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցել նրանց հարազատներին ու բարեկամներին: «Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»,- գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում