Գլխավոր Լրահոս

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր․ ՌԴ ԱԳՆ
Ղարաբաղյան շփման գծում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր․ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Զախարովան ասել է․ «Երբ հրապարակվի հայտարարության տեքստը, ոչ ոք այլևս կասկած չի ունենա, կուզեի ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծի երկայնքով, միայն ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման մասին»։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ խաղաղապահների առաքելությունը լինելու է ռուս-թուրքական, թեև հայտարարության տեքստում թուրքական ուժերի մասին որևէ հիշատակում չկա։ Թուրք խաղաղապահների տեղակայման տեղեկությունը հերքել է նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում