Գլխավոր Լրահոս

«Երկու ժողովուրդների հաղթանակ»․ Կրեմլի խոսնակը՝ ղարաբաղյան համաձայնության մասին

«Երկու ժողովուրդների հաղթանակ»․ Կրեմլի խոսնակը՝ ղարաբաղյան համաձայնության մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ղարաբաղյան զինանադադարի մասին համաձայնությունը անվանել է «երկու երկրների ժողովուրդների հաղթանակ», ինչպես նաև տեղեկացրել, որ ադրբեջանական կողմում կստեղծվի թուրք զինվորականների մասնակցությամբ մշտադիտարկման կենտրոն։ Այսպիսով՝ Պեսկովը մեկնաբանել է ադրբեջանական և թուրքական կողմերից հնչող հայտարարությունները, թե շփման գծում տեղակայվելու են նաև թուրք խաղաղապահներ։ «Սա երկու երկրների ժողովուրդների հաղթանակն է՝ և Հայաստանի, և Ադրբեջանի, քանի որ դադարեցվել է պատերազմը։ Որպեսզի դա ապահովագրվի, այնտեղ են մտնում ռուսաստանյան խաղաղապահներ։ Պետք է ելնել նրանից, որ դադարեցվել է արյունահեղությունը»,- ասել է Պեսկովը։ Նա շեշտել է, որ համաձայնության տեքստում չեն հիշատակվում Թուրքիան և նրա զորքերը՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ «Հայտարարության տեքստում այդ մասին ոչ մի խոսք չկա։ Երեք կողմերը դրա շուրջ չեն պայմանավորվել։ Ղարաբաղում թուրք զինվորների ներկայությունը չի համաձայնեցվել։ Խոսք է եղել ադրբեջանական կողմում մշտադիտարկման կենտրոնի ստեղծման մասին»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ թուրք խաղաղապահների տեղակայման մասին լուրերին անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Հարցը մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում