Գլխավոր Լրահոս

ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզով Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են Արցախի տարածքում. Սարհատ Պետրոսյան

ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզով Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են Արցախի տարածքում. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ Արցախում պետարզմի դադարեցման համար Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությամբ ու ՌԴ գլխավոր շտաբի հրապարակած քարտեզով Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են Արցախի տարածքում՝ հայկական կամ ռուսական ուժերի վերահսկողության տակ:

«Ուրեմն արել ենք շատ պարզ բան։ ՌԴ գլխավոր շտաբի հրապարակած քարտեզը դրել ենք Google Maps-ի վրա: Պարզվում է որ Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են հայկական (կամ ռուսական) ուժերի տարածքում։ Այն դեպքում, երբ 2-3 օր է՝ մարդիկ ինչ ասես չեն քննարկում, էլ չեմ ասում քանի հոգի է զանգել, ասել՝ «արի գնանք խաչքարերը բերենք»», - նշում է նա ՍիվիլՆեթի հետ զրույցում։

Նա ընդունում է, որ սա դեռևս ճշգրիտ հաշվարկ չէ ու կարիք ունի ևս մեկ մասնագիտական ու ճշգրիտ տեղադրման։ «Թող արձագանքեն պատկան ու կարող մարդիկ և մարմինները։ Կուղղենք, եթե լինեն ավելի հստակ տվյալներ», - ասում է նա։ 

Պետրոսյանը զարմանում է, որ պետական մարմիններում չկար մի հոգի, որ նման բան ասեր կամ աներ։ «Իհարկե դեմարկացիան նախևառաջ կադաստրի գործն է, բայց քանի որ այն վերածվել է «պրոակտիվ չափագրման լվացքատան», ապա դատարկ սպասումներ չունենք», - նշում է Պետրոսյանը։

Այնուհետև նա մատնացույց է անում հաջորդ խնդիրը։ «Ամարասի վանական համալիրը 5 կմ դուրս է մնում մեր տարածքից։ Ուստի առաջիկա մի քանի օրերին նորմալ բանակցությունների դեպքում հնարավոր է փորձել (միգուցե այլ համարժեք տարածք զիջելով) 4-րդ դարին թվագրվող Ամարասը հետ բերել», - նկատում է նա:

Այնուհետև Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահը հռետորական հարց է ուղղում և ինքն էլ պատասխանում: «Պատրա՞ստ է արդյոք կապիտուլացված իշխանությունը նման բանակցության։ Իմ կարծիքով՝ ոչ։ Երանի սխալվեմ», - եզրափակում է նա:

Հատկանշական է, որ Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Դադիվանքը չենք տալիս»: «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»,- նշել է նա Aysor.am-ի հետ զրույցում նոյեմբերի 11-ին:

Նույն օրը՝ ժամեր անց, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Նա դիմեց նաև Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին՝ խնդրելով ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում