Գլխավոր Լրահոս

Պեսկովն անհիմն է համարել ԼՂ հարցում Հայաստանին դավաճանելու մասին ՌԴ-ի հասցերին արված պնդումները

Պեսկովն անհիմն է համարել ԼՂ հարցում Հայաստանին դավաճանելու մասին ՌԴ-ի հասցերին արված պնդումները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանին իբր անբավարար աջակցության պատճառով Ռուսաստանին դավաճանության մեջ մեղադրելը ամենևին էլ տեղին չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է RT:

«Ռուսաստանի նկատմամբ կշտամբանքները բացարձակ տեղին չեն», - պատասխանել Է Պեսկովը այն դիտարկմանը, թե ՌԴ-ն, իբրև, էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, իսկ հայերի մի մասը Ռուսաստանի դիրքորոշումը համարում է իր բարեկամները։

«Անշուշտ», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե Մոսկվան շարունակում է միաժամանակ Ալիևին և Փաշինյանին բարեկամներ համարել։ «Միայն նման վերաբերմունքը, միայն այն փաստը, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ իր հարաբերությունները (մենք Հայաստանի հետ գտնվում ենք ԵԱՏՄ-ում, գտնվում ենք ՀԱՊԿ-ում, Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք դարեր շարունակ հարաբերություններ ենք կառուցել), և նույնը մեզ մոտ ադրբեջանցիների հետ է, և մենք թանկ ենք գնահատում մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունն Ադրբեջանի ժողովրդի հետ, և Հայաստանի ժողովրդի հետ», - ասել է նա:

Մինսկի խմբի բանաձևերը

Պեսկովը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանաձևեր է առաջարկել, որոնց ընդունումը մի քանի տարի առաջ թույլ կտար խուսափել արյունահեղությունից: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանը ռազմական մեթոդները հնարավոր է համարել հակամարտության լուծման համար և այդ մոտեցումից ելնելով՝ ռազմական գործողություն է սկսել: 

«Այդ բանաձևերը գոյություն են ունեցել, դրանք հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք չեն աշխատել այս կամ այն պատճառով», - ասաց նա՝ հավելելով. «Եթե դրանք իրագործվեին նույնիսկ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այդ արյունալի պատերազմը չէր լինի և հնարավոր կլիներ խուսափել հազարավոր հայերի և ադրբեջանցիների զոհվելուց»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ բանաձևեր  են եղել։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները «չեն կիսել Բաքվի մոտեցումը» և «փաստարկված պնդում են, որ այդ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական-դիվանագիտական միջոցներն են»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում