Գլխավոր Լրահոս

Ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում կարող է չսահամանափակվել հնգամյա ժամկետով․ Նիկոլ Փաշինյան

Ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում կարող է չսահամանափակվել հնգամյա ժամկետով․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը, խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետների, արցախցիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ներքաղաքական իրադրության և այլ հարցերի մասին։ Պատասխանելով Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման հնգամյա ժամկետի և առաքելության մասին հարցին՝ Փաշինյանն ասել է․ «Սա քաղաքական համաձայնության հարց է, որը կայացվել է։ Հնգամյա ժամկետում, իհարկե, անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել անվտանգության և կայունության երաշխիքներ։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը երկարամյա պատմություն ունի, ես չեմ կարծում, որ ռուսաստանցի խաղաղապահների գտնվելու ժամկետը կսահմանափակվի հնգամյա ժամկետով։
Հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է
Այսինքն, հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, ինչպես նշեցիք, նախատեսվում է ինքնըստինքյան երկարաձգման հնարավորություն։ Ես կարծում եմ, որ ներկա պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության ապահովումը, և կարծում եմ՝ ռուսաստանյան խաղաղապահները գործելու են հաջողությամբ և կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը»։
Պետք է լիարժեք վերականգնվի բանակցային գործընթացը
Անդրադառնալով հարցադրմանը, որ եռակողմ հայտարարությունում ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին և որ կարգավիճակը մնում է անորոշ, Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Գիտեք՝ փաստացիորեն կա կոնսենսուս առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը կիսում է այն տեսակետը, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այն հարցերը, որոնք լուծում չեն ստացել համատեղ հայտարարությունում, պետք է դառնան Մինսկի խմբի համանախագահության շրջանակում քննարկման առարկա։ Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի հարցում, և մեր դիրքորոշումն իհարկե չի փոխվել»։ ՀՀ վարչապետի խոսքով՝ պետք է լիարժեք վերականգնվի բանակցային գործընթացը, «սակայն այժմ կան ավելի հրատապ հարցեր, որոնք պետք է լուծվեն»։ «Նկատի ունեմ ռազմագերիների, պահվող անձանց ամբողջական փոխանակումը։ Կա անհետ կորածների, զոհվածների մարմինների փոխանակման հարցը։ Կարծում եմ, որ ներկա պահին պետք է կենտրոնանանք հենց այդ հարցերի վրա»,- ասել է Փաշինյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում