Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանը դադարեցրել էր նավթի արտահանումը եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա և Հունաստան։ Հետագայում չի բացառվում արտահաման արգելքի տարածումը նաև Իտալիայի և ԵՄ այլ անդամների վրա, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։
ԵՄ-ն Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարել էր հունվարի վերջին։ Դրանք նախատեսում են ինչպես նավթի ներկրման էմբարգո (ուժի մեջ կմտնի տարվա կեսին), այնպես էլ ամեն տեսակի համագործակցության դադարեցում իրանական ֆինանսական հաստատությունների հետ։
Հատկանշական է, որ փորձագետները չեն բացառում նավթային էմբարգոյի հնարավոր լուրջ հետևանքները հենց եվրոպացիների համար։ Ու թեև Սաուդյան Արաբիան խոստացել էր, որ նավթի համաշխարհային շուկայում ինքը կկարողանա լիակատար այլընտրանք դառնալ Իրանին, սակայն պատժամիջոցների հետևանքը դարձավ նավթի գների զգալի աճը համաշխարհային բոլոր բորսաներում։
Civilnet











