Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը կոչ է անում կառավարությանը ճանաչել Արցախը

Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը կոչ է անում կառավարությանը ճանաչել Արցախը

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել, որում կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«Այն ընթացքում, երբ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի զինծառայողների և խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի, մասնավորապես՝ կասետային զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի և ֆոսֆորային ռումբերի կիրառմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Ցավոք, միայն հրադադարի այս համաձայնագրով չի լուծվում Լեռնային Ղարաբաղի հայության հարցը:
Հայաստանի, հայազգի ֆրանսիացիների հետ Մետրոպոլի բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի (հումանիտար օգնություն, համագործակցություն, մշակութային միություններին աջակցություն): Բացի այդ, մեր կառույցը միշտ կրել է օգնության հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության արժեքները:

Ադրբեջանի նոր տարածքային նկրտումներից Արցախին մնացած տարածքները մեկընդմիշտ պաշտպանելու, ինչպես նաև մեր շրջանում ու ամբողջ Ֆրանսիայում դրսևորվող զորակցության ոգուն արձագանքելու համար Մետրոպոլի խորհուրդը հայցում է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես վերջինիս բնակչության անվտանգության և տարածաշրջանային և գլոբալ կայունության երաշխավոր»,- նշված է բանաձևում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում