Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում առաջարկում են հեռացնել Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահությունից

Ադրբեջանում առաջարկում են հեռացնել Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահությունից
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է կառավարությանը դիմել ԵԱՀԿ՝ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնելու պահանջով։ Այս հայտարարությունը հետևում է Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումից հետո։ Ադրբեջանի Միլլի մեջլիսը բողոք է հղել Սենատին և կոչ արել վերանայել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Ադրբեջանի նախագահի վարչակազմը նախօրեին Սենատի բանաձևը որակել է «թղթի կտոր», որն ընդունվել է «քաղաքական հավակնություններից ելնելով», և որը «լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մտադրությունների առնչությամբ»։ Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ Ֆրանսիայի պաշտոնական շրջանակների վերջին հայտարարությունները «միակողմանի էին և կանխակալ»։ *** Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Բանաձևը կառավարության համար խորհրդատվական բնույթ ունի։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային։ Բանաձևը ողջունել են Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները։ ՀՀ ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը և նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում