Գլխավոր Լրահոս

Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 23 մլն դոլար

Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 23 մլն դոլար
Նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում չորս ժամ տևած 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 23 մլն դոլար, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը: Հեռուստամարաթոնն անցկացվել է ԱՄՆ-ում Գոհաբանության օրը, կարգախոսն էր՝ «Համախմբվածություն, ուժ, հավատ»: Հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն՝ «հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը»: «Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100 000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը», – նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը: Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել: «Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով», - ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական Հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3 132 000 դոլար: 2019թ․ 22-րդ հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել էր շուրջ 10 մլն դոլար։ Միջոցառման խորագիրն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում