Գլխավոր Լրահոս

Սահմանների անորոշության հետևանքով հայկական կողմը կարող է «սանձազերծել նոր պատերազմ», կարծում են Բաքվում

Սահմանների անորոշության հետևանքով հայկական կողմը կարող է «սանձազերծել նոր պատերազմ», կարծում են Բաքվում
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հստակորեն սահմանազատված չէ և նոր համաձայնության անհրաժեշտություն կա. այս մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների և ձերբակալվածների միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովը: Նա նշել է, որ սահմանների անորոշությունը «տարակարծությունների տեղիք է տալու», որի հետևանքով, ըստ պաշտոնյայի, հայկական կողմը կարող է ապագայում «սանձազերծել» նոր պատերազմ: Այդ խնդրից խուսափելու համար Հասանովն առաջարկել է լուրջ ուշադրություն դարձնել քարվաճառյան սահմանին՝ նշելով, որ «հայկական կողմն արդեն երեկ չէր ցանկանում ադրբեջանցիներին թողնել իրենց տարածքներ»: *** Նոյեմբերի 26-ին լուրեր ու տեսանյութեր են տարածվել, որոնցում ադրբեջանական զինուժը մուտք է գործում հանքի տարածք․ այդ մասին են բարձրաձայնել նաև Սոթքի բնակիչները։ Սոթքի ոսկու հանքը շահագործում է ռուսական Գեոպրոմայնինգ ընկերությունը։ Հայաստանի պաշտոնական շրջանակները հերքել են ադրբեջանցիների՝ հանքավայր մուտք գործելու լուրը։ Ավելի ուշ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտարարել է, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի հայկական կողմին, կիսով չափ ադրբեջանական կողմին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում