Գլխավոր Լրահոս

Արցախի ՄԻՊ-ը չի բացառում հայ գերիների մասնակցությունը Բաքվում կազմակերպվելիք զորահանդեսին

Արցախի ՄԻՊ-ը չի բացառում հայ գերիների մասնակցությունը Բաքվում կազմակերպվելիք զորահանդեսին

Կան կասկածներ Բաքվում հայ գերիների մասնակցությամբ զորահանդես կազմակերպելու մասին․ «Գերիներ ու անհետ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» քննարկման ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ «այդպիսի տեղեկություններ լսել է, բայց չի կարող ասել, թե որքանով են դրանք հավաստի»:

«Հաշվի առնելով նախընթաց գործընթացները, ադրբեջանական ձեռագիրը, նաև հայատյացության մթնոլորտն Ադրբեջանում, որը լայնորեն խրախուսվում է հենց իշխանությունների կողմից, տեսականորեն չեմ կարող բացառել, որ դա տեղի կունենա: Բայց հույս ունեմ, որ ռացիոնալ առումով իրենց համար դա լուրջ հարված կլինի միջազգային հեղինակության տեսանկյունից, և չեն գնա այդ քայլին: Հույս ունեմ, որ եթե նմանատիպ մտադրության կա, միջազգային հանրությունը կփորձի կանխարգելել տարբեր ձևերով, տարբեր լծակներով: Եթե կատարվեց, դա շատ կոպիտ հանցագործություն է լինելու, որից հետո շատ լուրջ պատժիչ միջոցներ պետք է կիրառվեն»,- նշել է Բեգլարյանը։ Նա այնքան էլ լավատես չէ միջազգային հանրության կողմից իր պարտավորությունները կատարելու հարցում։

Նոյեմբերի 26-ին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել է, որ ըստ ստացվող տեղեկությունների՝ «Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին»։ Այդ կապակցությամբ նա նամակներով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում