Գլխավոր Լրահոս

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Արցախում դաշտային հոսպիտալ է բացել։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը։

«Ավարտվել է պնևմոկարկասային մոդուլների տեղակայումը: Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմը բժշկական օգնությամբ ապահովելու ուղղությամբ։ Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք տեղավորել մինչև 40 մարդ», - լրագրողներին հայտնել է բժշկական ջոկատի պետ Յարոսլավ Իվանովը:

Նա տեղեկացրել է նաև, որ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ և լաբորատոր ախտորոշման բաժանմունքներով, վիրահատական, ատամնաբուժական և ակնաբուժական սենյակներով։ Կան թոքերի արհեստական օդափոխման սարքեր, ուլտրաձայնային և ռենտգեն սարքավորումներ։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում