Արցախի նախագահը հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ, այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են:
Այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ»:
Civilnet











