Գլխավոր Լրահոս

Մոսկվան և Անկարան Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու համաձայնագիր են ստորագրել

Մոսկվան և Անկարան Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու համաձայնագիր են ստորագրել
Մոսկվան և Անկարան ավարտել են Լեռնային Ղարաբաղում մշտադիտարկման համատեղ կենտրոնի շուրջ տեխնիկական բանակցություններն ու համաձայնագիր ստորագրել․ այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Ավարտվել են բանակցությունները տեխնիկական մանրամասների շուրջ, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքներին և հիմքերին, ստորագրվել է համաձայնագիր»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ «արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի համատեղ կենտրոնը շուտափույթ սկսի աշխատանքը»։ *** Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Էրդողանի հրամանագրին՝ Ադրբեջան զինված ուժեր ուղարկելու վերաբերյալ։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ռուս և թուրք զինծառայողները մասնակցելու են Ղարաբաղում քաղաքացիների անվտանգության ապահովման գործողություններին»։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ զինծառայողներ ուղարկելու մասին հրամանագիրը «Թուրքիայի ներքին գործն է, իսկ համատեղ կենտրոնի ստեղծումը՝ Մոսկվայի և Անկարայի երկկողմ պայմանավորվածության արդյունք»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում