Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը Արցախում ռուսերեն լեզվի կարգավիճակի շուրջ չի բանակցում․ Պեսկով

Ռուսաստանը Արցախում ռուսերեն լեզվի կարգավիճակի շուրջ չի բանակցում․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ռուսերենի կիրառումը այլ երկրներում, բայց դրան պետական լեզվի կարգավիճակ տալու որոշումը այդ երկրների ներքին գործն է․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով ռուսերենը Արցախում պետական լեզու դարձնելու ծրագրերը:

«Ռուսերեն խոսում են, քանի որ հաղորդակցության հարմար լեզու է, այն շարունակում են սովորել։ Բնականաբար, մենք դա ողջունում ենք ամեն կերպ և պատրաստ ենք շարունակել նպաստել ռուսերենի տարածմանը և իմացության մակարդակի պահպանմանը, համարում ենք դա մեր խնդիրը», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ռուսերենին պետական կարգավիճակ հաղորդելը «բանակցությունների և շփումների թեմա չէ, այդ իրավիճակը դե ֆակտո է, երբ ռուսերեն խոսում են և Ադրբեջանում, և Հայաստանում»։

Վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել այն մասին, որ Արցախի Ազգային ժողովը ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու հռչակելու օրինագիծ է մշակում։ Այդ լուրը, մասնավորապես, տարածել է WarGonzo տելեգրամի ալիքը։

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում