Գլխավոր Լրահոս

Ավելի քան 900 վարձկան Ադրբեջանից վերադարձել է Սիրիա․ սիրիական դիտորդական կենտրոն

Ավելի քան 900 վարձկան Ադրբեջանից վերադարձել է Սիրիա․ սիրիական դիտորդական կենտրոն

Ավելի քան 900 սիրիացի վարձկան Ադրբեջանից վերադարձել է Սիրիա, քանի որ Ադրբեջանում նրանց պահելու Թուրքիայի բոլոր ջանքերը ձախողվել են։ Այս մասին հայտնում է Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը (SOHR)՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին։

Ըստ կենտրոնի՝ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլ տալ այդ վարձկաններին տեղավորվել Լեռնային Ղարաբաղում կամ ադրբեջանական այլ տարածքներում: 

Նոյեմբերին կենտրոնը հավաստի աղբյուրներից տեղեկություն էր ստացել, որ Թուրքիայի կառավարությունը կպահի վարձկաններին Լեռնային Ղարաբաղում ՝ չնայած ռազմական գործողությունների դադարեցմանը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը:

Սպասվում է, որ ավելի շատ վարձկաններ կվերադառնան մոտ օրերին: Նրանք ստացել են իրենց աշխատավարձի մի մասը՝ 10 հազար թուրքական լիրա, և ակնկալվում է, որ մնացած մասը կստանան մի քանի օրից։

Կենտրոնի տվյալներով՝ ԼՂ հակամարտության շրջանում տեղակայված սիրիացի մարտիկների թիվը հատել է 2 580-ը, նրանցից 342-ն ավելի վաղ էր վերադարձել Սիրիա՝ հրաժարվելով աշխատավարձից։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում