Գլխավոր Լրահոս

Էրդողանը մասնակցելու է Բաքվում կազմակերպվելիք ռազմական շքերթին․ լրատվամիջոցներ

Էրդողանը մասնակցելու է Բաքվում կազմակերպվելիք ռազմական շքերթին․ լրատվամիջոցներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ադրբեջան՝ մասնակցելու այդ երկրում կազմակերպվող շքերթին․ այս մասին հայտնում են ադրբեջանական և ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների՝ ներկայում տեղի են ունենում Էրդողանի այցի նախապատրաստական աշխատանքներ։ Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Բաքվում ռազմական շքերթի անցկացումը նախատեսվում է դեկտեմբերի 10-ին։ *** Նոյեմբերի 26-ին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել է, որ ըստ ստացվող տեղեկությունների՝ «Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չի բացառել հայ գերիների մասնակցությունը Բաքվում կազմակերպվելիք զորահանդեսին։ Ադրբեջանի՝ գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հերքել է այդ տեղեկությունները՝ դրանք որակելով «ապատեղեկատվություն»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում