Գլխավոր Լրահոս

Ստեփանակերտում վնասվել է շուրջ 2 800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն

Ստեփանակերտում վնասվել է շուրջ 2 800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն

Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 2 800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և ավելացրել, որ չվերականգման ենթակա օբյեկտների մեծ մասը բնակելի տներ են:

«Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ ներկայումս կանգնեցվել են ծրագրային բոլոր օբյեկտների, ճանապարհաշինության և բնակարանաշինության ոլորտների շինարարական աշխատանքները: Այժմ ավերված շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Պատերազմի ընթացքում քաղաքաշինության նախարարության հիմնական աշխատանքները կենտրոնացված էին քաղպաշտպանության ոլորտում. դրանք կապված էին նկուղների կահավորման հետ: Ա. Սարգսյանը նշել է, որ նկուղներում հիմնական խնդիրը կապված էր հոսանքների գծերի անցկացման, աթոռների, մահճակալների տեղադրման հետ:

Այս օրերին քաղաքաշինության նախարարության կողմից աշխատանքներն են ընթանում ավելի լայն թափով: Միայն Ստեփանակերտ քաղաքից արդեն իսկ ներկայացվել է 3 000 դիմում: Հանրապետության շրջաններում, համագործակցելով շինարարական կազմակերպությունների հետ, հիմնական աշխատանքն իրականացվում է շրջվարչակազմերի միջոցով:

Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը՝ Ա. Սարգսյանը ներկայումս առաջնահերթ է համարում տանիքների և ջարդված պատուհանների վերականգման աշխատանքները, որոնք պետք է մինչև հունվար ավարտվեն:

Պատերազմի հետևանքով ավերածություններից ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ա. Սարգսյանը տեղեկացրել է, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8 000 արագ կառուցվող բնակելի տուն, որոնք բաղկացած կլինեն 2,3,4 սենյակներից: Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1 000 տան դիմումները, որպեսզի, ըստ առաջնահերթությունների, իրականացվի հաշվառում և ներկայացվի ընտանիքների կազմը:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով կրթական, մշակութային և առողջապահական ոլորտների ենթակառուցվածքների ավերածություններին՝ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ևս գույքագրման աշխատանքներն ընթանում են: Այս համատեքստում Ա. Սարգսյանն առանձնացրել է Ստեփանակերտի նորակառույց ծննդատան շենքը, որում ավերածությունները զգալի թիվ են կազմում. ի դեպ ծննդատան նոր շենքը, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել էին, պետք է շահագործման հանձնվեր դեկտեմբեր ամսին»,- գրում է «Արցախպրեսը»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում