Գլխավոր Լրահոս

Կարևորագույն հարցը ռազմագերիների փոխանակումն է. Լավրովը՝ Այվազյանի հետ հանդիպմանը

Կարևորագույն հարցը ռազմագերիների փոխանակումն է. Լավրովը՝ Այվազյանի հետ հանդիպմանը
Ռուսաստանն իր խաղաղապահների միջոցով նպաստելու է Լեռնային Ղարաբաղում ռազմագերիների փոխանակմանը․ Մոսկվայում դեկտեմբերի 7-ին բացելով բանակցությունները ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարևորագույն հարցը ռազմագերիների փոխանակումն է։ Ամեն կերպ նպաստելու ենք մեր խաղաղապահների միջոցով գործընթացի ավարտին»,- ասել է Լավրովը։ Նա կարծիք է հայտնել, որ «Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածվում է կայունության տարածաշրջանի»։ «Պայմանավորվել ենք ապաշրջափակել հաղորդակցության բոլոր ուղիները՝ տնտեսական և տրանսպորտային»,- ասել է Լավրովը։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը որոշել է լրացուցիչ միանվագ գումար հատկացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է Լեռնային Ղարաբաղում։ «Ամեն կերպ սատարում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությունը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ռեսուրսները, փորձը, ներուժը խաղաղ կյանքի վերականգնման գործում»,- հայտարարել է Լավրովը։ *** Անցյալ շաբաթ Բաքուն և Երևանը հայտարարել են ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մասին։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլ նաև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնած անձինք պետք է վերադարձվեն»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում